Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկությունը նպաստում է առողջությանը

Մարտ 26,2012 22:50

Որքան քիչ զգեստ է կրում կինը, այնքան երկար կարող է ապրել: pulsplus.ru-ի փոխանցմամբ,  նման եզրակացության է եկել բիտանացի անթրոպոլոգ Էդվին Բարկհարտը 10-ամյա ուսումնասիրությունների արդյունքում, որին մասնակցել է 70 եւ ավելի տարեկան` շուրջ 5000 կին: Վերլուծությունների արդյունքները ապշեցրել են մասնագետին.  Ինչքան քիչ զգեստ են կրել հարցվածները, այդքան երկարակյաց են եղել ու ապրել մինչեւ զառամյալության տարիք: Այդ տարօրինակության բացատրությունը, ըստ գիտնականի հետեւյալն է. առաջին` հագուստը, կտորեղենը ներծծված են  քիմիական նյութերի տարրերով,  որոնք, փոխազդելով մարդկային քրտինքի հետ, կարող են թափանցել մաշկի տակ ու բացասաբար անդրադառնալ առողջության վրա, անգամ քաղցկեղ առաջացնել:   Հետեւաբար, որքան քիչ զգեստ, այնքան քիչ ռիսկ: Բացի դրանից, բաց զգեստների սիրահարները ավելի շատ են հոգ տանում իրենց մասին եւ ավելի բաց են շփումների առումով: Եվ երրորդ,  այդպիսի կանայք ավելի  հաճախ են սեքսով զբաղվում, ինչը եւս երկարակեցության գրավական է: Այս ամենի հանրագումարում, ստացվում է` ճիշտը քիչ հագուստ կրելն է:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031