Հովհաննես Իշխանյանը ՀՀ մարդու իրավունքների գրասենյակից ստացել է Մշակույթի նախարարության գրությունը: Այստեղ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Կարեն Անդրեասյանին հայտնում է, որ ռազմական ոստիկանությունը դիմել էր «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքում հրատարակված նյութերի բնույթի վերաբերյալ եզրակացություն տրամադրելու առնչությամբ: Սակայն վերոհիշյալ կենտրոնը պատասխանել է, որ ՀՀ կառավարության համապատասխան որոշումների համաձայն՝ «շարժական մշակութային արժեքների փորձաքննության չափորոշիչները և մշակութային արժեքների փորձաքննության անցկացման ոլորտները չեն նախատեսում տպագիր նյութերի բովանդակային փորձաքննության իրականացում»: