Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը մայիսի 6-ին կայանալիք խոհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ազատություն, արդարություն, Դաշնակցություն» կարգախոսով, իր նախընտրական քարոզարշավը պաշտոնապես սկսելու է ապրիլի 10-ից: Այս մասին Aravot.am-ին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ եւ կուսակցության մամուլի խոսնակ Սպարտակ Սեյրանյանը: Այդ օրը Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքը: Հանրահավաքի անցկացման մասին համապատասխան հայտն արդեն ներկայացվել է Երեւանի քաղաքապետարանին:
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ