Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցական քարոզիչները չեն ընկրկում

Մարտ 26,2012 18:51

Այս կարմիր վրանն էլ Իջեւանում է տեղադրված:

«Ընտրական իրավունքի պաշտպանություն» նախաձեռնությունը մայրաքաղաքում եւս սկսել է ակտիվորեն իրազեկել ընտրողին, որ ինքը պետք է տեր կանգնի իր ձայնին, եւ որ քվեն ուժ է: Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, զորավար Անդրանիկի արձանին հարող այգում, դաշնակցական քարոզիչներին այսօր թաղապետարանի աշխատակիցները  չեն թույլատրել փոքրիկ սեղան տեղադրել: «Ավելի ցիվիլ կլինի, չէ՞, որ մի տաղավար դնենք, կանգնենք, մարդիկ էլ կմոտենան-կհետաքրքրվեն: Թե չէ, մեզ հավատացյալի տեղ են դնում: Թաղապետարանի աշխատողն ասում է՝ սեղանը հանի՝,ձեռքերիդ վրա դիր թղթերդ ու ման արի: Ո՞վ էր զանգել, ինչի՞…»,- Aravot.am-ին ասաց ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Մեխակյանը՝ հավելելով, որ քաղաքային իշխանությունները «կանխարգելիչ միջոցառումներ» են իրականացնում՝ խոչընդոտելու համար իրենց աշխատանքները: Ըստ մեր զրուցակցի, ՀՅԴ գերագույն մարմինը դիմել է Երեւանի քաղաքապետարան, որպեսզի թույլտվություն ստանան տաղավարներ տեղադրել մայրաքաղաքի տարբեր այգիներում, կանգառամերձ տարածքներում՝ արեւից ու անձրեւից պաշտպանվելով քարոզչություն իրականացնելու համար: Քաղաքապետարանը, սակայն, չի թույլատրել:

Ամեն դեպքում, դաշնակցական քարոզիչները որոշել են չընկրկել, չընկճվել եւ շարունակեն բարձրացնել հանրության ինքնագիտակցությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

TAGS- ՀՅԴ, քվեն ուժ է, «Ընտրական իրավունքի պաշտպանություն», քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031