on-line տիրույթում հայկակական թատերական մրցանակաբաշխությունը նորություն էր մեր երկրում և արժանացավ մեծ ուշադրության: Այն կայացավ մարտի 20-ին: Հաղթողները ստացան պատվոգրեր և մեկ տարվա PR փաթեթ: Մրցանակաբաշխության հեղինակները Tatron.info կայքի աշխատակազմն էր: Իմ զրուցակիցը կայքի գլխավոր խմբագիր և մրցանակաբաշխության մամուլի քարտուղար Լիլիթ Տերտերյանն է:
–Մրցանակաբաշխության մտահղացումն ինչպե՞ս առաջացավ:
-Մոտենում էր Tatron.info կայքի մեկ տարին և մտածում էինք փոքրիկ բեմադրություն կազմակերպել փողոցում: Սակայն հետագայում որոշեցինք ավելի լուրջ միջոցառում կազմակերպել: Վերջում ընտրեցինք on-line թատերական մրցանակաբաշխությունը, քանի որ այն կլինի ստանդարտներից դուրս և առաջինը Հայաստանում:
–Անվանակարգերում հայտնված թատերարվեստի ներկայացուցիչներն ի՞նչ չափանիշներով են ընտրվել:
-Մասնակիցները պետք է on-line տիրույթում կարողանային իրենց PR անել: Գուցե կային ավելի տաղանդավոր ու հայտնի ներկայացուցիչներ, բայց նրանք չէին կարողացել իրենց PR-ը լավ անել ու չընտրվեցին:
_Մասնակիցներից ոմանք դժգոհում էին, որ սա որոշ չափով անարդար ընտրություն է, քանի որ կհաղթեն նրանք ովքեր ավելի շատ ծանոթներ ու ընկերներ կունենան սոցցանցերում: Իսկ դուք ի՞նչ եք մտածում:
_(Ծիծաղում է-Ա.Ա): Ցանկացած քվեարկություն մեջ սուբյեկտիվություն ու անարդարության տարրեր կան: Թող նրանք էլ կարողանային այնպես ներկայացնել իրենց, որ քվեարկողների մեծ բանակ ձեռք բերեին: Ամեն դեպքում, մենք փորձել ենք պահպանել օբյեկտիվությունը:
_Մրցանակներ հանձնողները ինչու՞ են հատկապես լրագրողներ եղել:
_Ընտրվել են ոչ թե զուտ լրագրողներ,այլ մեկ տարի շարունակ մշակութային ոլորտում աշխատող լրագրողներ: Սովորաբար մրցանակաբաշխության կազմակերպիչներն են մրցանակները հանձնում, բայց այսպես շատ ավելի հետաքրքիր է և խրախուսական այդ լրագրողների համար,որ ոգևորությամբ շարունակեն աշխատել այս ոլորտում:
_Անվանակարգերը սկզբում ութն էին, հետո ինչու՞ դարձան տասը.առաջարկե՞լ են,թե դուք եք ավելացրել:
_Հասարակության և թատրոնի մասնագետների կողմից բողոքներ եղան,թե ինչու «լավագույն on-line բեմակարիչ» և «լավագույն on-line պրոդյուսեր» անվանակարգեր չկան: Դե մենք էլ որոշեցինք ընդունել բողոքներն ու ավելացրեցինք այս երկու անվանակարգերը:
_Կարելի՞ է ասել,որ ձեր հիմնական նպատակն էր քայլ անել Հայաստանում on–line PR–ը զարգացնելու համար:
_Իրականում շատ նպատակներ ունենք, բայց առաջնայինը,որ թատրոնը զարգանա: Շատ քիչ գործունեություն ունի թատրոնը և սա մի քայլ էր, որ այդ աշխարհի մասին ավելի շատ խոսվի: Իսկ on-line տիրույթը արդիական է,ուստի նպատակահարմար է, մեր նպատակն իրագործելու համար:
_Ապագայում կլինե՞ն նոր ծրագեր և մրցույթներ:
_Այս ամենից հետո այնքան էինք ոգևորվել, որ հենց հաջորդ օրը հավաքվել էինք ու տարբեր մտքեր փոխանակել: Իհարկե, կան ծրագրեր մշակութային ոլորտում. թատրոն,կինո,գրականություն, բայց չեմ ուզում բացել փակագծերը,որ անակնկալ լինի ու չգողանան այդ մտքերը:
Զրուցակիցս, իհարկե, վերջում մի փոքր բացեց փակագծերը,բայց խոստացված «ձկան լռությունը» չեմ կարող խախտել: Հետագայում կանդրադառնանք նաև այդ միջոցառումներին:
Անուշ Առաքելյան