Լրահոս
Օրվա լրահոսը

Այլանդակությունները կուսակցություններում՝ խոշորացույցով (Ձայնագրություն)

Մարտ 26,2012 17:42

 «Հանրապետական կուսակցությունն իր առջեւ խնդիր է դրել ոչ միայն չբարձրացնելու, այլեւ «պլինտուսից» էլ ցածր մակարդակի իջեցնելու Ազգային ժողովի դերը ու վարկաբեկելու հայոց պետականությունը»,- այսօր նման հայտարարությամբ հանդես եկավ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարությանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. «Ընդդիմության որդեգրած քաղաքականությունն է՝ մտածում են, որ դիմացինին սեւացնելով դառնում են գունավոր կամ գունափոխություն են կատարում: Մի անգամ արդեն հայտարարել ենք, որ ժամանակ էլ չունենք նման անիմաստ կարծիքներին պատասխանելու : Հանրապետական կուսակցությունն իր առջեւ խնդիր է դրել, որ նման գորշ, անիմաստ, անպտուղ մոտեցում ունեցող մարդիկ որոշակիորեն փոխեն իրենց դրվածքը, որ այդքան ծիծաղելի չդառնան: Հետո ասրեք «պլինտուսի» հայերեն բառը օգտագործեն, որ հայերենով պատասխանեմ»:

«ՀՀԿ հիասթափեցնող ցուցակի» մասին ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հայտարարությանը՝ «Ավելի լավ է ուշադիր կարդացեք մեծամասնականի իրենց թեկնածուների անունները եւ նայեք լուսանկարները» ի պատասխան՝ պարոն Սահակյանը խորհուրդ տվեց. «Յուրաքանչյուր կուսակցություն իր ցուցակը թող նայի ու իր ցավով տառապի: Առավել եւս, եթե խոշորացույցով նայենք ավելի այլանդակ բաներ կտեսնենք մյուսների մոտ, քան ենթադրում են , որ մեզ մոտ կլինի»:

VOICE017

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031