Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն 2011 թ. ԼՂՀ այցելել են 11362 օտարերկրյա քաղաքացիներ, որն ավելի քան 3 հազարով գերազանցում է 2010 թ. ցուցանիշները:
Զբոսաշրջիկների աշխարհագրությունը չափազանց լայն է ¨ տարեցտարի ավելի է ընդլայնվում: 2011 թ. ԼՂՀ այցելել են ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Կանադայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի, Մալայզիայի, Բանգլադեշի, Կամբոջայի, Գաբոնի, Քենիայի, Կոտ-դևԻվուարի, ՀԱՀ, Կուբայի, Սինգապուրի, Չինաստանի, Ինդոնեզիայի ¨ այլ երկրների քաղաքացիներ:
Լեռնային Ղարաբաղի նկատմամբ օտարերկրացիների մշտապես աճող հետաքրքրության մասին վկայում է նա¨ այն փաստը, որ երկրամասը ավելի հաճախ է ընգրկվում աշխարհի ամենագրավիչ զբոսաշրջային երկրների վարկանիշում:
Ժամանելով Արցախ, հյուրերը հաճախ այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դար), Դադիվանքի (IV դար) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի (մ.թ.ա. I դար), հնագույն Ազոխի քարանձավ, հայկական հինավուրց ամրոցներ ¨ այլն:
Կարդացեք նաև
Զբոսաշրջիկներին գրավում են ոչ միայն պատմական հուշարձանները, կուսական բնությունը, առողջ միջավայրը, այլ¨ արցախցիների սիրալիրությունը, բարյացակամությունը ¨ հյուրընկալությունը, ինքնատիպ ղարաբաղյան խոհանոցը:
Այս ¨ շատ ուրիշ բաների մասին կարելի է իմանալ դիտելով ,Ղարաբաղ` թաքնված գանձե ֆիլմը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն