Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 13:50-ի սահմաններում «1-03» շտապօգնության թիվ 134 ենթակայանի բուժբրիգադը Ոստիկանության կենտրոնականի բաժին հայտնել է, որ «Պոլիտեխնիկ» համալսարանի 2-րդ մասնաշենքում մահացած տղամարդ կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Պոլիտեխնիկ» համալսարան է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ: Հրավիրվել է նաև դատական բժիշկը:
Դատական բժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա մարմնական վնասվածքներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել հանկարծամահություն, իսկ հանկարծամահ եղած անձը նույն ինստիտուտում որպես էներգետիկ աշխատող Նոր Նորքի բնակիչ 70-ամյա Ռազմիկ Պետրոսյանն էր: Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում: