Հետազոտությունները ցույց են տվել, որ այն տղամարդիկ ովքեր կանոնավոր կերպով աշխատանքի գնալուց առաջ համբուրում են իրենց կնոջը, 5 տարով ավելի երկար են ապրում: Այնպես որ, եթե ուզում եք երկար վայելել ձեր կյանքը, մի զլացեք եւս մեկ անգամ համբուրել ձեր սիրելիին: Փաստորեն գտնվել է երկար ապրելու բանաձեւը:
meta.kz կայքից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգում օրենքով արգելվում է ուրիշի կովերի վրա գրաֆֆիտի անելը:
Հռոմի Պապի անձնական վարսահարդարը տարեկան ստանում է 250000$: Հայտնում է woman.delfi.ua կայքը:
Երբ ամերիկացի տիեզերեգնաց Նեյլ Արմսթրոնգ հատեց լուսնի մակերեսը, նրա առաջին արտաբերած բառերը եղան,- «Մաղթում եմ քեզ հաջողություն պարոն Գորսկի»: Դեռ երեխա ժամանակ ԱՐմսթրոնգը պատահաբար լսել էր հարեւան Գորսկի ազգանունով ամուսնական զույգի վեճը, ուր տիկին Գորսկին, հանդիմանելով ամուսնուն, ասել էր. «Ավելի շուտ մեր հարեւանի երեխան կթռչի լուսին, քան դու կբավարարես կնոջը» 😀 : Իմանում ենք՝ fungid.ru-ից:
Մարդկության մեժամասնությունը` (65%) համբուրվելիս գլուխը թեքում է աջ:
Լոս Անջելոսը՝ ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի ամենամեծ և ամենահայաշատ քաղաքը, իր ամբողջական անունից` (El Pueblo de Nuestra Señora la Reina de los Ángeles del Río de Porciúncula) կարող է կրճատվել մինչեւ 3,63% դառնալով ուղղակի “LA” : Կարդացինք sr.wikipedia.org-ում:
Շաբաթական 3 անգամ սեքսով զբաղվելը տղամարդու մոտ 50% -ով նվազեցնում է սրտի կաթվածի հավանականությունը: Ի դեպ՝ «sex» թարգմանաբար նշանակում է «սեռ», առաջացել է լատիներեն sexus բառից:
«Chupa Chups» -ի լոգոտիպի հեղինակն է մեծ սյուրռեալիստ Սալվադոր Դալին: «Chupa Chups»-ի սկզբնական անունը եել է «És rodó i dura molt, Chupa Chups», որը իսպաներենից թարգմանաբար նշանակում է«Այն կլոր է ու երկար»: Ընկերությունը ստեղծվել է 1958թ.ին Էնրիկե Բերնատոմի կողմից:
bellabodies.net -ից տեղեկանում ենք, որ Լաս Վեգասի խաղատներում չկան ժամացույցներ:
Աշխարհի 10 ամենաանհավանական օրենք
10. Մեքսիկայում օրենքով արգելվում է վիրավորել ուրիշի բեղերը:
9. Բալթիմորում արգելվում է թատրոն գնալ առյուծի հետ միասին:
8. Կալիֆորնիայի Չիկո քաղաքում կա օրենք, որով 500 դոլար կտուգանվի այն մարդը, ով քաղաքի սահմաններում ատոմային ռումբ պայթեցնի:
7. ԱՄՆ-ի Մինեսոտա նահագում օրենքը արգելում է մի պարանով կապել կանացի ու տղամարդկանց ներքնազգեստները:
6. Նյու Յորքում արգելվում է պարտքերը չմարելոււ համար ձերբակալել դիակին :
5. Տեխասում արգելվում է հյուրանոցի երկրորդ հարկից կրակել բիզոնի վրա:
4. Թայլանդի կինոթատրոններում, մինչ ֆիլմի սկսվելը, պարտադիր կերպով հնչում է երկրի հիմնը, ընդ որում՝ հիմնի ժամանակ բոլորը պարտավոր են կանգնել:
3. Օքսֆորդ քաղաքում օրինախախտում է համարվում, երբ կինն իր հագուստը հանում է ամուսնու նկարի առջեւ:
2. Միսսուրի նահանգի ցանկացած քաղաքում կարող է տուգանվել ինչ-որ նվագախումբ, եթե այդ նվագախմբում քաղաքապետը նվագում է փոքր ֆլեյտայի վրա, իսկ նրա մյուս բոլոր անդամները կարողանում են դանակի օգնությամբ սիսեռ ուտել:
1. Չինաստանում արգելվում է`փրկել խեղդվող մարդուն, քանի որ ըստ չինական օրենքի՝ ուրիշի ճակատագրին խառնվելը օրինախախտություն է:
Շարունակելի…
Պատրաստեց՝ Անդրանիկ Ջալալյանը