Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սրտի հետ կապված խնդիրներով մայրաքաղաք է տեղափոխվել Կապանի քաղաքապետը

Մարտ 26,2012 16:23

Մարտի 25-ին, ժամը 14-ին, շտապօգնության մեքենայով Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը: Կեսօրին քաղաքապետն իր առանձնատանը վատ է զգացել, հարազատները մտածել են, որ դա նախօրեին, կանանց միամսյակին նվիրված միջոցառմանը քաղաքապետի ակտիվ մասնակցության արդյունքն է: Հիվանդանոցում պարզվել է, որ քաղաքապետի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ծագել: Կենտրոնում կազմակերպվել է առաջին բուժօգնությունը, ինչը թույլ է տվել խուսափել հետագա բարդություններից: Երեկոյան քաղաքապետին հատուկ բուժմեքենայով տեղափոխել են մայրաքաղաք` Էրեբունի բժշկական կենտրոն:

Ըստ Կապանի քաղաքապետի մամլո խոսնակ Հասմիկ Թովմասյանի` քաղաքապետի առողջական վիճակը ներկայումս կայուն է գնահատվում, կյանքին վտանգ չի սպառնում: Առաջիկա երկու օրերի ընթացքում պարզ կլինի բուժման հետագա ընթացքը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031