Լրահոս
Օրվա լրահոսը

Մ. Տեր-Գուլանյան. «Հաղթանա՛կ, դու պարտվեցի՛ր»

Մարտ 26,2012 16:17

Հատված այսօր  «Հայելի» քանդակագործ, նկարիչ Հաղթանակ Շահումյանի եւ գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի ու Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի բանավեճից՝ ըստ hayeli.am կայքի:

Հ. Շահումյան.-Պրն Տեր-Գուլանյան…

Մ. Տեր-Գուլանյան.-Մի՛ ընդհատիր ինձ, մի՛ ընդհատիր… Հաղթանա՛կ ջան, մի բան պիտի ասեմ՝ ես գիտեմ, որ Կարեն Աղամյանն ու դու իրար դեմ չունեք…
Հ. Շահումյան.-Աղամյան Կարենի հետ…
Մ. Տեր-Գուլանյան.-Մի՛ ընդհատիր ինձ…
Հ. Շահումյան.-Անձնական մենք ոչինչ չունենք…
Մ. Տեր-Գուլանյան.-Ինձ մի՛ ընդհատիր: Ես տարիներ առաջ մի հոդված էի գրել. եթե դու չե՛ս սիրում Խաչիկ Ստամբոլցյանին, չի նշանակում՝ Աստված չկա:
Հ. Շահումյան.-Ա՛յ քեզ բա՜ն, ա՛յ քեզ բա՜ն, Ձեզ տարաք նստեցրեցիք Աստծո կողքին, էլի… Ա՛յ քեզ բա՜ն, հրեշտակն է, հա՞, Դուք:
Մ. Տեր-Գուլանյան.-Հրեշտակը դու ես… Չկարողացար, Հաղթանա՛կ, դու պարտվեցի՛ր:
Հ. Շահումյան.-Մեզանից ո՞վ պարտվեց:
Մ. Տեր-Գուլանյան.-Որովհետև դու չկարողացար… Դու ուզում էիր մի բան ասել…
Հ. Շահումյան.-Դուք նախահարձակ եք լինում իմ դեմ…
Մ. Տեր-Գուլանյան.-Դու ուզում էիր ասել, որ Նոյյան տապանը չի եղել, որովհետև Նոյյան տապանը Հայաստանն ի՛նքն է…
Հ. Շահումյան.-Ես նման բան չեմ ասել…
Մ. Տեր-Գուլանյան. Չկարողացար ձևակերպել, դրա համար պարտվեցիր, Հաղթանա՛կ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031