Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Առաքելյան. «Ոչ թե 1+1, այլ 1×4» (Տեսանյութ)

Մարտ 26,2012 16:05

Երկար քննարկումներից հետո «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները որոշեցին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով: Օրեր առաջ ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում «Ժառանգությունը» հայտարարեց, որ նպատակ ունի քառապատկել իր ներկայացվածությունը ԱԺ-ում:

Aravot.am-ը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրենք «Ժառանգության» ցանկությունը իրատեսական համարո°ւմ են: Ա. Առաքելյանը պատասխանեց. «Մեր երկու կուսակցությունների միջև կայացած դաշինքը չի նշանակում պարզապես մեկին գումարած մեկ: Դա չի նշանակում, որ մեր ձայները կրկնապատկվելու են, և մենք հավաքելու ենք, ասենք՝ 10 տոկոս: Մեր ընտրազանգվածների միավորումը կբերի ոչ թե մաթեմատիկական գումարման, այլ բազմապատկման: Եվ այս տեսանկյունից «Ժառանգության» հայտարարությունը իրատեսական եմ համարում: Մենք ակնկալում ենք 24, 26 մինչև 30 տոկոս արդյունք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031