Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչների միության նախագահ. Այն, ինչ-որ կատարվում է Երեւանում՝ ինձ զզվելի է

Մարտ 26,2012 15:57

«Հաղթանակ զբոսայգու լանջին կառուցվող Նոյյան տապանն ինքնին հետաքրքիր է: Ես գտնում եմ, որ այն Հայաստանում պետք է կառուցվի, քանի որ տապանը Աստծո կողմից ուղարկված նամակ է եղել մեզ: Գիտականորեն հավատում եմ, որ կլինի ջրհեղեղ»,- այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված ասուլիսում հայտարարեց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Գրողի խոսքով, տապանը կառուցելու համար պետք է փորվեն լանջի ժայռերը, իսկ դա չի վնասում բնությանը: Տեսնելով այգում կառուցվող մեկ այլ նախագիծ, պարոն Գուլանյանը հասկացել է՝ ավելի լավ կլինի կառուցվի հենց Նոյյան տապանը:

Նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանը դեմ է նախագծին եւ կարծում է. «Նոյի կերպարը վերաբերվում է ամբողջ ժողովրդին, իսկ դա նյութականացնելով, նյութականացնում ենք մեր պատմությունը: Այս անհեթեթությունը իզուր դարձել է քննարկման հարց, PR , գաղափար: Անիմաստ է Նոյյան տապան կառուցելը»:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը խոսելով Հաղթանակ զբոսայգում կառուցվող մեկ այլ նախագծի մասին՝ տեղեկացրեց, որ այնտեղ լինելու են խանութներ, ռեստորաններ, ատրակցիոններ եւ շուկա: Ըստ նրա, ամբողջ աշխահում Նոյյան տապանը մեծ ուժ ունի, դրա համար էլ դա պետք է կառուցվի Երեւանում. «Ես պնդում եմ, որ սա կառուցվի: Այն, ինչոր կատարվում է Երեւանում՝ ինձ զզվելի է, Հայաստանում՝ առհասարակ: Եթե Նոյյան տապանի նախագիծը վատը լինի, ես առաջինը դեմ կլինեմ»:

Ըստ նախնական նախահաշվի, ծախսվելու է մոտ 40 մլն դոլար: Տապանի առաջին հարկում պետք է լինի պատմության թանգարան, իսկ երկրորդ հարկում՝ հյուրանոց եւ ռեստորան: Քանդակագործ Հաղթանակ Շահումյանն էլ հռետորական հարց է հնչեցնում. «Ավելի լավ չէ՞ր լինի այդ ներդրումներն արվեին պատմական ֆիլմի նկարահանման համար, չէ՞ որ դա կտեսնեին բոլորը»:

Նոյյան տապանը ազգային նվիրատվություն է, թե բիզնես. Մերուժան Տեր-Գուլանյանը դժվարանում է ասել, բայց մի բանում համոզված է, եթե չլիներ Հաղթանակ զբոսայգում իրականացվող մեկ այլ նախագիծը, ինքը սրան չէր համաձայնի:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031