Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 26,2012 15:45

ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

 ·           Հատկապես հեռուստաեթերում առկա բազմաթիվ  օրինախախտումների, այդ թվում՝ բազմակարծության պակասի, գովազդին առնչվող օրենսդրության խախտումների, հայոց լեզվի մասին օրենսդրության պահանջների չպահպանման, էթիկական նվազագույն կանոնների անտեսման պարագայում խիստ անբավարար են եղել ՀՌԱ հանձնաժողովի հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքները:

  • ·           Հանրային հեռուստատեսության եթերում գովազդի սահմանափակումներին առնչվող «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի և «Գովազդի» մասին ՀՀ օրենքի համապատասխան դրությների տարածական մեկնաբանման արդյունքում ՀՌԱ հանձնաժողովը չի ապահովել մասնավոր հեռուստաընկերությունների և հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորող ու դիտող Հայաստանի հարկատուների իրավունքները:
  • ·           Թվայնացման գործընթացի հետ կապված` հայտնելով, որ այն իր իրավասության շրջանակներում չէ, ՀՌԱ հանձնաժողովը, ոչ միայն չի ընդունում իր ոլորտի համար ամենաէական գործընթացների համար պատասխանատվությունը, այլ նույնիսկ չի տիրապետում չափազանց կարևոր տեղեկատվությանը: Սեփական գործառույթների նման իրացումը վկայում է այս ուղղությամբ դրանց ոչ բավարար ու պատշաճ կատարման մասին:
  • ·           Օրենքով նախատեսված հակամենաշնորհային երաշխիքների ապահովման առումով 2011 թվականին ՀՌԱ հանձնաժողովը դրսևորել է անգործություն, և չի իրականացրել իր վերահսկողական գործառույթները, որպեսզի կանխվի հեռարձակման շուկայի գերկենտրոնացումը կամ մենաշնորհացումը:

 

Արձանագրված դրական զարգացումներ

 

  • 2011 թվականի մայիսի 26-ին «Գովազդի» մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում կատարված փոփոխություններով այլևս բացառվեց հնարավորությունը հանրային հեռուստատեսության եթերում գովազդի ծավալների չարաշահումները՝ օգտվելով օրենքի տարածական և ոչ իրավական մեկնաբանություններով:
  • ՀՌԱ հանձնաժողովը հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման արդյունքում բացահայտել է օրենքի խախտման երկու դեպք, և իրավաչափ արձագանքել այդ խախտումներին:
  • «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարվել է լրացում, որի համաձայն Հանրային հեռուստառադիոընկերությունը և Հայաստանի Հանրապետությունում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները իրենց մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներում պարտավոր են օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդոթարգմանությամբ կամ հայերեն լուսագրով։

  

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031