Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օտարման գոտու բնակչի կարծիքով՝ ՀՀ կառավարությունն արհամարհում է Եվրոպական դատարանի որոշումը

Մարտ 26,2012 15:43

Իրացման գոտու բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը 2004 թվականին վտարվելով Բյուզանդի հասցեում գտնվող իր բնակարանից, ՀՀ մի քանի դատական ատյաններ անցնելուց հետո, դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այսօր «Արմատ» ակումբում Սեդրակ Բաղդասարյանը լրագրողներին ներկայացրեց այդ կառույցի որոշումը: Պարոն Բաղդասարյանի ներկայացմամբ՝ Եվրադատարանը որոշել է. «Հայաստանի կառավարությունը ձեզ առաջարկում է բնակարան, եւ կառավարությունը պարտավորվում է 3 ամսվա ընթացքում տալ ձեզ այդ բնակարանը»:

Սեդրակ Բաղդասարյանի պատմելով, երբ դիմել է արդարադատության փոխնախարար Մելիքյանին եւ ներկայացրել եվրոպական դատարանի որոշումը, փոխնախարարն ասել է. «Դուք պետք է վերադարձնեք դատարանների վճիռների հիման վրա, 2005 թվականին ձեզ տրամադրած փոխհատուցման գումարները, բայց այս առթիվ որեւէ պաշտոնական գրություն մեզ չի ներկայացվել»: Այդ գումարը, որը Սեդրակ Բաղդասարյանը ստացել է, ըստ նրա, $22 հազար է՝ մոտ 117 քմ բնակարանի դիմաց, ընդ որում, Բաղդասարյանի խոսքերով ասած՝ իր գույքը գնահատվել է շուկայականից բավականին ցածր գներով. «Նշեմ, որ մեզ տրամադրված այդ փոխհատուցման չնչին գումարները հազիվ բավարարել է վարձակալած կացարանների վարձավճարների համար»: Մինչդեռ իրացման գոտու բնակչի խոսքերով՝ եվրոպական դատարանի որոշման մեջ կառավարության տրամադրած փոխհատուցման գումարը վերադարձնելու մասին խոսք անգամ չկա:

Այն, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվում է ամբողջությամբ կատարել Եվրոպական դատարանի որոշումը, Սեդրակ Բաղդասարյանն ասպես մեկնաբանեց. «Եվրոպական դատարանին խաբելը, մանավանդ այս նախընտրական շրջանում, կառավարությունը փորձում է ցույց տալ, որ սեփականության , խոսքի եւ այլ իրավունքների զանգվածային խախտումների մասին ավելորդ խոսակցություններից զերծ մնալու համար է: Սրանից բխում է, որ Եվրոպայի Խորհրդին Հայաստանի մասնակցությունը ավելի շուտ ցուցադրական բնույթի է»:

Մեր այն հարցին, որ եթե կառավարությունը չկատարի Եվրադատարանի որոշումը՝ ո՞րն են լինելու իր հետագա քայլերը եւ ինչպե՞ս կարող են պարտավորեցնել կառավարությանն իրեն բնակարան տրամադրել, պարոն Սեդրակյանը պատասխանեց, որ կրկին պետք է դիմեն Եվրադատարան, նշելով, որ իրենց որոշումը չի կատարվել, իսկ դատարանն էլ կրկին կվերանայի գործը եւ վերջնական վճիռ կկայացնի:

Սեդրակ Բաղդասարյանի խոսքերով՝ նախորդ տարի Եվրադատարանը կայացրել է 6 որոշում, որից 3 ընտանիքին՝ պետք է բնակարան տրամադրվի, մյուսներին՝ գումար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031