Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ր. Հովհաննիսյանը եւ Ալ. Արզումանյանը Թուրքիայի հարցում համաձայնության են եկել

Մարտ 26,2012 15:40

«Ես եղել եմ ՀՀ առաջին արտգործնախարարը` առաջին նախագահի օրոք, ծառայել եմ այնքան, որքան կարողացել եմ, Արցախի ճանաչման ջատագովն եմ եղել, հետո տարբեր տարաձայնությունների դրդմամբ հրաժարական եմ տվել: Սկզբունքային հրաժարական տալու նախադեպը չասեմ, բայց սովորույթը խորացրի մեր երկրում: Ես համարում եմ, որ ես էլ ունեցել եմ սխալներ, եւ նրանք, ովքեր եկել են մեր ցուցակ, իրենք նույնպես հասկանում են, որ մենք բոլորս վերափոխված, տրանսֆորմացված մտնում ենք այս նոր առաքելության մեջ»,- այսօր Քաղաքագետների միության «Պոլիտլոգոս» ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես պատասխանեց այն բոլոր քննադատություններին, թե իրենց համամասնական ցուցակում կան մարդիկ, որոնք նախկինում հայ-թուրքական արձանագրություններին կողմնակից են եղել կամ աշխատել են 1-ին նախագահի հետ:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ` «Անկախ նրանից, թե ինչ դիրքորոշում է ունեցել մարդը,եթե ինքը պատրաստ է ներդնել իր ամեն ինչը` հանուն նոր Հայաստանի, ես իմ ողջ գիտակցությամբ պատրաստ եմ զորակցել իրեն: Վաղը կտեսնեք այն, ինչի տակ 73 անունները կստորագրեն»:

Հարցին` ձեր ցուցակում կան 2 նախկին արտգործնախարարներ, ինչպե՞ս կարելի է համատեղել երկուսի դիրքորոշումները, որոնք իրարից կտրուկ տարբերվում են գոնե արտաքին քաղաքականության հարցերում, օրինակ` Թուրքիայի հետ հարաբերությունների առնչությամբ Ալեքսանդր Արզումանյանն ավելի հանդուրժողական է, քան դուք, ինչին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ հարցադրումը շատ բնական է եւ «Ուխտ նոր Հայաստանի» փաստաթուղթը ստորագրելով` ողջ կոլեկտիվն արդեն ընդհանուր սկզբունք է ունենալու. «Մենք հավատացած ենք, որ ՀայաստանԹուրքիա միջպետական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Այսինքն` առանց նախապայմանների թեանցյալի, թեԱրցախի հետ կապված: Այսինքն՝ պետք է դիվանագիական նոր նոտա փոխանակել, դեսպանատներ բացել եւ այդ դիվանագիտական հարաբերությունները կօգտագործվեն մեր բաժանարար հարցերը, այդ թվում նաեւ` ցեղասպանությունը ճանաչելու եւ իր հետեւանքները վերացնելու համար: Պետական մակարդակով սա եղել է մեր մոտեցումը: Բայց մենք տեսել ենք, որ 20 տարիների ընթացքում իմ` հանրային ծառայության պահից մինչ այսօր Թուրքիան վարել է ինքը նախապայմանային քաղաքականություն եւ բոլորս համաձայն ենք, որ եթե այս 20 տարիների ընթացքում Թուրքիան չկարողացավ դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ինքը պնդում է իր նախապայմանների մեթոդաբանությունը, Հայաստան պետությունը պետք է ինքն էլ իր նախապայմանները դնի: Սա նոր Հայաստանի հավատամքն է, որը բերել է մեզ այս բյուրեղացված առաջարկին»:

«Ժառանգությունը» քարոզչությամբ կսկսի զբաղվել Հարության տոնից հետո: Անդրադառնալով մյուս կուսակցությունների քարոզչությանը` պարոն Հովհաննիսյանը նկատեց. «Խոսվում է իրավապաշտ պետության մասին, օրենքում ասվում է, որ յուրաքանչյուր կուսակցություն քարոզչության համար կարող է ծախսել առավելագույնը 100 մլն դրամ է կարծեմ, հիմա մեր վիճակը համեմատաբար աղքատիկ է մյուսների համեմատ եւ դրա շնորհիվ մենք շանս ունենք հարգելու օրենքը այս անգամ, բայց եթե դա օրենքի պահանջ է, պիտի հարգեն նաեւ մյուսները, եթե չհարգեն` ի՞նչ է լինելու արդյունքը: Մենք բոլորս էլ գիտենք, թե ինչպես է մեր պետական բյուջեն ծառայեցվում կուսակցական նպատակներով, գիտենք, որ մեր դպրոցներում, համալսարաններում, հիվանդանոցներում, մշակութային պալատներում կան ոչ միայն կուսակցականացված արտացոլումներ, այլ պետական գերբը, պետական ատրիբուտները կուսակցականացված են, եւ դա անընդունելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031