Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱԺ-ն գործել է օրենքի սահմաններում». Շարմազանովի պատասխանը Փաշինյանին (ձայնագրություն)

Մարտ 26,2012 15:25

Այսօր առավոտյան «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանից նամակով պահանջել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ՝ ԱԺ 4-րդ գումարման նստաշրջանների քվեարկություններին բացակայությունները անհարգելի չհամարելու հիմքերը: Պարոն Փաշինյանը նամակում գրել է, որ բացակայությունների համար ԱԺ կանոնակարգի օրենքի համաձայն, Ս. Ալեքսանյանը պետք է առնվազն 10 անգամ զրկվեր պատգամավորական մանդատից: Եթե չի զրկվել, որեմն վերջին 5 տարվա ընթացքում նա կամ աշխատունակ չի եղել, կամ ԱԺ նախագահը բացակայությունը համարել է հարգելի: Ն. Փաշինյանը համոզված է, որ խնդրի ուսումնասիրման ժամանակ ի հայտ կգան կոռուպցիոն երեւույթներ, որոնք մտադիր է իր իրավասության սահմաններում օրենքով նախատեսված ընթացք տալ:

«Ազգային ժողովի աշխատանքներից օրենքով նախատեսված շեմից ավելի բացակայած պատգամավորներից, ոչ միայն Սամվել Ալեքսանյանի հարցը բացառիկ կարեւորություն լինի, որովհետեւ հանրությունը պետք ստանա հստակ բացատրություն, թե ինչու այդ պատգամավորները օրենքով նախատեսված ձեւով չեն զրկվել պատգամավորի մանդատից : Եթե այդ մարդիկ ունեն խրոնիկական հիվանդություններ, որոնք 5-ամյա բուժման կարիք են զգում, ուրեմն հանրությունը, տվյալ ընտրատարածքի բնակչությունը պետք է տեղյակ լինի, որ պատգամավորի թեկնածու առաջադրվել են մարդիկ, որոնք առողջական վիճակի բերումով ի վիճակի չեն կատարել Ազգային ժողովի պատգամավորի պարտականությունը »,- հավելեց Ն. Փաշինյանը :

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Aravot.am-ին ասաց, որ այդ նամակը իրենց դեռ չի հասել. «Քանի որ պարոն Նիկոյանն այստեղ չէ, ինձ զանգահարեցին, որ պարոն Փաշինյանը նման բաց նամակ է ուղարկել: Ամենակարեւորը՝ օրենքով սահմանված կարգով պարոն Փաշինյանի նամակին Ազգային ժողովը պատասխան կուղարկի: Սպասեք մեր պատասխաին: Ամեն դեպքում Ազգային ժողովը գործել է օրենքի սահմաններում»:

VOICE016

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031