Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմական ոստիկանությունը գիրքը տվել է պոռնկագրական փորձաքննության

Մարտ 26,2012 15:02

Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» գրքի համար փետրվարի 27-ին հարցաքննել են Ռազմական ոստիկանությունում, ապա մարտի 23-ին Երևանի Կենտրոնի քննչական բաժնում: Ռազմական ոստիկանությունը որոշել է, որ գեղարվեստական արձակը խեղաթյուրել է իրականությունը, վարկաբեկում է Հայաստանի զինված ուժերը, վիրավորում է կրոնը և հայ մայրերին: Ռազմական ոստիկանությունը դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից, քաղաքացիական անձի դեմ փորձելով քր. գործ հարուցել և եզրահանգումներ տալիս, որոնք միայն բնորոշ են գրաքննությանը, որից Հայաստանը ազատվել է 1991թ. անկախություն ձեռք բերելով:

Որևէ մեղադրանք չկարողանալով գտնել, ուժային կառույցները փորձում են քրեական գործ հարուցել քր. օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելը»: Ռազմական ոստիկանությունը գիրքը տվել է Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն պոռնկագրական փարձաքննության:

Այս ճնշումները ստեղծագործական գործունեության դեմ ոչ միայն խոսքի և արտահայտվելու ազատության հերթական ոտնահարումն է, այլև Հայաստանի պատմության 20 տարիների ընթացքում աննախադեպ երևույթ, երբ գեղարվեստական գրքի համար հեղինակին ուժային կառույցները պատասխանատվության կանչելով երկիրը գլորում են սովետական գրաքննության ժամանակաշրջան:

Պահանջում ենք ՀՀ Ոստիկանությունից և ռազմական ոստիկանությունից անհապաղ դադարեցնել քրեական գործ հարուցելու նախապատրաստությունը և հալածանքները Հովհաննես Իշխանյանի նկատմամբ:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

ՀԳ. Հայտարարությունը բաց է ստորագրման համար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031