Մարտի 25-ից խոսակցություններ էին պտտվում, որ Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում( կենտրոնը` Նոյեմբերյան) ԱԺ պատգամավորություն թեկնածու ինքնառաջադրված Երվանդ Չիլինգարյանը ինքնաբացարկ է հայտնում: Մարտի 26-ին նա ինքնաբացարկի դիմում ներկայացրեց թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Մեր զրույցի ժամանակ Երվանդ Չիլինգարյանը ժխտեց, որ թեկնածությունը հանելու համար իր վրա ճնշումներ են եղել, ասելով, որ իր առողջական խնդիրներ թույլ չեն տալիս ընտրապայքարի մեջ մտնել:
59-ամյա անկուսակցական Երվանդ Չիլինգարյանն այժմ գազի ներտնային սպասարկման Տավուշի մարզային ծառայության տնօրենն է, նախկինում պաշտոնավարել է որպես Նոյեմբերյանի, Ալավերդու, Իջեւանի ոստիկանապետ:
Այժմ թիվ 40 ընտրատարածքում կա 3 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից առաջադրված, անկուսակցական, «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ընկերության տնօրեն, 36-ամյա Մարինե Մարաբյանը, նույն ձեռնարկության բանվորուհի, անկուսակցական, 45-ամյա Սուսաննա Աբրահամյանը եւ Նոյեմբերյանի ավագանու անդամ,գործարար, անկուսակցական 28-ամյա Վարուժան Բաբաջանյանը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ