Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Սեուլում կայացած հանդիպման ժամանակ առաջարկել է ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական HaberTurk-ի տեղեկատվությունը, Էրդողանը, մասնավորապես, ասել է. – «Թուրքիան պատրաստ է ակտիվացնել բանակցությունները Ադրբեջանի հետ` այդ հակամարտության լուծման համար։ Բայց դրա համար Ֆրանսիան, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը նույնպես պետք է ուժեղացնեն ճնշումը Հայաստանի վրա»։
Թուրքիայի վարչապետը նշել է նաեւ, թե ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը արդեն 20 տարի չի կարողանում գտնել այդ հակամարտության կարգավորման ուղիները։
«Ազատություն» ռադիոկայան