Այսօր Քաղաքագետների միությունում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը 3 կարեւոր հայտարարություն արեց: Պարզվում է`շաբաթ-կիրակի օրերին «Ժառանգությունն» առաջարկել է ընդդիմադիր դաշտի հիմնական մասնակիցներն` ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին, որ հանդիպեն եւ քննարկեն մեծամասնական ընտրակարգով 41 ընտրատեղամասերում միասնական թեկնածուի պաշտպանելու հարցը: Ինչպես նշեց պարոն Հովհաննիսյանը. «Ցավոք, մեր գործընկերները նախընտրել են առանին–առանձին հանդիպելու մեթոդաբանությունը: Դաշնակցությունը ժամանակավրեպ համարեց այս քննարկման կայացումը` առաջարկելոբվ, որ սա հետաձգվի մինչեւ գրանցումների պահը, իսկ ՀԱԿ–ի լիազոր ներկայացուիչը եւ մեր պատվիրակը հանդիպեցին: Մենք առաջարկեցինք Հայաստանի հասարակության ը պահանջն իրականացնելու համար, որ 41 ընտրատարածքներից բոլորս միասին զորակցենք ՀԱԿ–ի 21 ընտրյած թեկնածուների, «Ժառանգության» 7 միացյալ թեկնածուների, մնացած 13 ընտրատարածքներում միասին զորակցենք ՀՅԴ–ի կամ այլընտրանքային թեկնածուներին` ըստ բանակցությունների արդյունքների: Մեր առաջարկը մերժվեց: Ցավում եմ դրա համար, որովհետեւ կարծում եմ, որ սա ընդհանուր առմամբ հանրային հասարակական դաշտում վերջին շրջանում ընդդիմադիր պահվածքի ախտանիշն է:Ես հասկանում եմ, որ ամեն մեկն ունի ամբիցիաներ, ունի ինքնասիրություն, ծառայելու հնարավորությունը յուրացնելու մղում: Այդ ամեն ինչը հասկանալի է, բայց ցավում եմ այդ մերժման համար»:
Զուտ ապացուցելու համար, որ կյանքում եւ քաղաքականությունում ինչպես ասում են «լավ է ուշ, քան երբեք»` Րաֆֆի Հովհաննիսյանը իր երկրորդ հայտարարությունն արեց` որոշեց հանել իր թեկնածությունը թիվ 7 ընտրատարածքից:
Մյուս հայտարարությունն այն էր, որ վաղը «Ժառանգությունը» պատրաստվում է «Ուխտ Հայաստանի» անունով նոր փաստաթուղթ հրապարակել, որտեղ ներկայացված կլինի այն արժեքների համալիրը, որը միաձայն ընդունվել եւ ստորագրվել է ցուցակի բոլոր անդամների կողմից. «Ես հավատաքննիչ չեմ, ունեմ իմ արժեքները եւ փորձել եմ հայաստանյան իմ 25 տարիների ընթացքում դրանք չդավաճանել, զիջումներ չկատարել, մեկ–մեկ սխալվել եմ, բոլորս էլ գիտենք, բայց ես վստահ եմ, որ նրանք, ովքեր գալիս են նորարար ծառայության շնչով, անկախ նրանից` իրենք աշխատել են առաջին, երկրորդ թե երրորդ իշխանությնան օրոք, իրենք գալիս են փոխված եւ ընդունում են նաեւ իմ առաջարկը, որ այս ցուցակի տրամաբանոյթյունը ինչ–որ տեղ անցյալ տարի հրապարակում իմ հացադուլի շարունակությունն են: Թող ոչ մեկը ուրիշի հավատաքննիչը չլինի, պետք է մենք ունակ լինենք ներելու եւ ներվելու, սխալվելու եւ ուղղելու այդ սխալները եւ հասարակությանը այդ չափանիշներին համապատասխան այլընտրանք առաջարկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ