Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը պարզել է մարտի 24-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից ավտոմեքենաների վարորդների և ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր անձանց ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Տոյոտա հարիեր» մակնիշի 16ՍԼ 674 համարանիշի ավտոմեքենան վարել է «Լոնդոն բիզնես գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն, 45-ամյա Տիգրան Զորյանը, «ԲՄՎ» մակնիշի 10 ՏՕ 848 համարանիշի ավտոմեքենայի վարորդն է եղել 33-ամյա Արման Հովհաննիսյանը, իսկ «ԲՄՎ» մակնիշի 30 ԼՕ 221 համարանիշի ավտոմեքենայի վարորդն է եղել 19-ամյա Նարեկ Պետրոսյանը:
Ավտովթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Նարեկ Պետրոսյանը, նրա ուղևորներ` 20-ամյա Գոռ Գասպարյանը, 21-ամյա Զավեն Բարսեղյանը, 20-ամյա Գևորգ Բարսեղյանը, ինչպես նաև Տիգրան Զորյանն ու նրա ուղևորուհի` 47 Մարիամ Խոջոյանը, որը աշխատում է «Լոնդոն բիզնես գրուպ» ՍՊԸ-ում որպես աուդիտոր: