«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում Դաշնակցության հասցեին հնչող այն կարծիքները, թե Դաշնակցության անվան կողքից պետք է հանել «Հեղափոխական» բառը եւ փոխարենն ասել՝ Հայ հակահեղափոխական դաշնակցություն, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Ապուշությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ»: Դաշնակցությունը շարունակո՞ւմ է հեղափոխական մնալ՝ մեր այս հարցին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց.«Դաշնակցությունը մի՛շտ հեղափոխական էր եւ հեղափոխական է, պարզապես էդ մարդիկ չեն հասկանում հեղափոխությունն ինչ է, եւ դրա պատճառով տալիս են նման գնահատականներ: Բայց նրանք շատ չեն, բայց ապուշ են, եւ մեկնաբանել նրանց ասածը՝ ցանկություն չունեմ»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ