ընտրական հանձնաժողովին
Խաչատուր Ալբերտի Սուքիասյանից
26.03.2012թ.
Կարդացեք նաև
ԴԻՄՈՒՄ
2012թ. մարտի 17-ին դիմել եմ Ձեզ խնդրելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 15.03.2012թ. թիվ 25/01-15311 գրությունը հաշվի չառնել և սահմանված կարգով գրանցել ինձ, որպես պատգամավորի թեկնածու:
Առ այսօր, թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից որոշում չի կայացվել:
Կանխատեսելով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման ելքը, ինչն ակնհայտ է դառնում իշխանության վերահսկողության տակ գտնվող զանգվածային լրատվամիջոցների կողմից միակողմանիորեն տարածած տեղեկություններից,
հաշվի առնելով այն, որ իմ համոզմամբ բացասական որոշումը կայացվելու է որքան հնարավոր է ուշ, որպեսզի փորձեք ինձ զրկել իմ իրավունքներից օգտվելու հնարավորությունից, նաև ժամկետի իմաստով (իսկ մենք լավ գիտենք, որ քարոզչությունն իրականացվում է որոշակի ժամկետում), խնդրում եմ`
– իմ հարցով որոշումը կայացնել հնարավորինս շուտ:
Հարգանքով` Խաչատուր Սուքիասյան