Ս.թ մարտի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է սրբապատկերների մաքսանենգ արտահանման փորձ:
ՀՀ պետական սահմանը հատելիս, երկաթգծի «Այրում» կայարանում կրկնակի զննության է ենթարկվել Իսրայելի քաղաքացի, 1949թ. ծնվ. Դավիթ Հանոչը, որի արդյունքում նրա ուղեբեռում հայտնաբերվել են չհայտարարագրված 18 սրբապատկերներ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն