Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մտածել եմ դուրս գամ էս աժիոտաժից, որ մի քիչ մթնոլորտը մաքրվի». Ֆելիքս Խաչատրյանը՝ ՀԱԿ-ի ցուցակում չլինելու մասին

Մարտ 26,2012 12:15

ՀԱԿ-ի համամասնական ցուցակում չկան կոնգրեսի առանցքային դեմքերից Դավիթ Շահնազարյանը եւ Ֆելիքս Խաչատրյանը: Aravot.am-ը փորձեց նրանցից ճշտել, թե ի՞նչն է պատճառը՝ ցուցակում ոչ անցողիկ տեղո՞ւմ են եղել, թե՞ պարզապես չեն ուզում պատգամավոր դառնալ:

«Վայ, դա այնքան հասարակ բան է: Բոլորդ էլ տեսաք՝ թեկնածուները շատ էին, շատ արժանի մարդիկ կային, ես էլ ասի՝ թող աղմուկ չլինի, հանգիստ լինի: Այն, որ երթուղային տաքսիները նստում եք, է՞, որ տեսնում ես խցկված են՝ ասում ես կանգնած, խցկված չգնամ, ավելի լավ է իջնեմ, այ նման իրավիճակ էր: Հանկարծ ոչ մի բան չփնտրեք»,- ասաց Ֆելիքս Խաչատրյանը՝ հավատացնելով, որ ընդհանրապես ցուցակում իր տեղի հետ կապված քննարկում չի եղել. «Ես անկեղծ եմ ասում, տեղի հետ ոչ մի կապ չունի իմ դուրս գալը: Դա իմ ցանկությունն է՝ մարդկային, բնական, ինչոր դժգոհություն, բան չկա: Ուղղակի գիտեք ինչ կա, 131 տեղ է, 1310 մարդ է պայքարում: Էդ աժոիտաժի մեջ ի՞նչ մտնեի: Որ ասեմ՝ չէի ուզի պատգամավոր դառնալ՝ սուտ կլինի, բայց ասել, որ իմ ամբողջ կյանքի նպատակն է պատգամավոր դառնալ՝ դա էլ լրիվ չի համապատասխանում իրականությանը: Շատ հանգիստ որոշեցի»:

Մեր հարցին՝ ձեր տեղը ո՞ւմ զիջեցիք, ո՞վ էր այդ մարդը, որն ավելի արժանի էր ձեր խոսքերով՝ նա պատասխանեց. «Տեղ չունեի, որ տեղս զիջեի: Տեղը սեփականաշնորհված չի: Ամեն մեկն ասում է՝ ես իմ տեղը սրան տվի, նրան տվի: Ես ասի՝ չեմ ուզում, մնացածն իրենք են որոշում»:

Ըստ պարոն Խաչատրյանի, ինքը էլի մնում է ՀԱԿ-ի առանցքային դեմքերից, եւ պարտադիր չի, որ պատգամավորության թեկնածու լինի. «Շատ սովորական պայքարի իրավիճակ է: Ուղղակի մտածել եմ դուրս գամ էս աժիոտաժից, որ մի քիչ մաքրվի մթնոլորտը»: Մենք հետաքրքրվեցինք, ՀԱԿ-ի ցուցակը փաստորեն վատ մթնոլորտում է կազմվել, դժգոհությունների, թեժ պայքարի արդյունքում. «Չեմ կարծում»,- վստահեցրեց պարոն Խաչատրյանը՝ ավելացնելով, որ «եղել են բանավեճեր, սկզբունքներ, կուսակցություններն ամեն մեկն իր խոսքըբան, բայց որոշվեց վստահել Լեւոն ՏերՊետրոսյանին ու այդպես էլ եղել է: Դրանից հետո, կարծում եմ, բան չի եղել առանձնապես»: Ֆելիքս Խաչատրյանը գտնում է, որ կոպիտ է հնչում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է միանձնյա ցուցակը կազմել ու հրամցրել. «Բոլորն ասացին, որ մենք վստահում ենք Լեւոն ՏերՊետրոսյանին, որ ինքը կազմի ցուցակը,: Ես մինչեւ ցուցակը կազմելն ասել էի, որ չեմ ուզում ցուցակում լինել, իսկ վերջին մանրամասնություններին տեղյակ չեմ: Որ տեսա կուսակցությունները հասարակական կազմակերպություններ, ինչոր դժգոհություններ, բան, ասացի աշխարհի վերջը չի, ավելի լավ է չլինեմ ցուցակում, դուք էլ հանգիստ մտածեք»:

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Շահնազարյանը չցանկացավ մեկնաբանել , թե ինչու ցուցակում չի ընդգրկվել: Նա խոստացավ, որ ավելի ուշ պատճառների մասին մեկնաբանություն կտա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031