Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրամատաղների ավանդույթը վերականգնվո՞ւմ է

Մարտ 26,2012 11:37

Թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է հինգ թեկնածու: Հիմնական մրցակիցներն են` ՀԱԿ-ի պաշտպանյալ, անկուսակցական Սասուն Միքայելյանը, ՕԵԿ-ի կողմից ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը եւ ԲՀԿ-ի կողմից ԲՀԿ անդամ Դավիթ Քոչարյանը, որն ասում են, «հարգված տղա է»:

Aravot.am-ի տեղեկություններով, այն օրը, երբ պաշտոնապես հաստատվել է, որ ՕԵԿ-ի կողմից այդ տարածքում մեծամասնական կարգով առաջադրվելու է Մանուկ Վարդանյանը, նրա նախկին ենթական` կադաստրի Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Դերենիկ Գեւորգյանը Մանուկ Վարդանյանին հրավիրել է Սոլակ գյուղում գտնվող իր տուն եւ գառ մորթել նրա ոտքերի տակ` մատաղ անելով շեֆի հաջողության համար: Հիշեցնենք, որ Մանուկ Վարդանյանը բավական երկար ժամանակ ղեկավարում էր կադաստրի հանրապետական կառույցը: Իհարկե, Դերենիկ Գեւորգյանը միայն մատաղով չի սահմանափակվել: Խոստացել է նախկին շեֆին ցուցաբերել «ամենայն աջակցություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031