Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ գնահատողներն ովքե՞ր են

Մարտ 26,2012 11:18

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը փետրվարի 22-ին թիվ 27-Ա որոշումով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրել է նրանց դրույքաչափի 70 տոկոսի չափով: Պարգեւատրման համար որպես հիմք է ընդունվել մարզպետարանի քաղաքացիական ծառայողների 2011թ. երկրորդ կիսամյակի «ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները»: Երբ սոցիալապես խիստ անապահով կամ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձինք ֆինանսական աջակցության համար դիմում են Տավուշի մարզպետարան, համապատասխան հանձնաժողովի կողմից դրական եզրակացության դեպքում այդ ընտանիքներին «այլ նպաստներ բյուջեից» հոդվածով 10-30 հազար դրամ օգնություն է տրվում: Իսկ մարզպետն իր ենթականերին անհամեմատ մեծ գումարներ է պետբյուջեից նվիրաբերել: Հիշեցնեմ, որ 2011թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ մեդալների եւ պատվոգրերի էին արժանացել մարզպետի տեղակալը,մարզպետարանի վարչության պետ, մարզպետարանի ենթակա հաստատությունների աշխատակիցներ եւ ոչ մի տավուշցի ազատամարտիկ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031