Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի գնահատականը Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումներին

Մարտ 26,2012 11:11

 

Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

  •  ·           ՀՀ արդարադատության նախարարությունը չի ձեռնարկել բավարար միջոցներ նոտարական ծառայության որակի բարձրացման համար: Նոտարական գրասենյակներում միևնույն նոտարական ծառայությունների համար քաղաքացիներից պահանջել են տարբեր չափի վճարումներ:
  • ·           Որոշ դեպքերում Դատական ակտերի հարկադիր կատարման (այսուհետ` ԴԱՀԿ) ծառայության աշխատակիցների կողմից խախտվել են պահանջատիրոջ իրավունքները, ինչի հետևանքով շա­րու­նա­կել են չկատարվել կամ ոչ լիարժեքորեն կատարվել դա­տա­րանների կող­մից կա­յաց­ված և օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները: Առանձին դեպքերում ԴԱՀԿ ծառայության կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել հետախուզման մեջ գտնվող պարտապաններին հայտնաբերելու ուղղությամբ: Հարկադիր էլեկտրոնային աճուրդների օբյեկտիվությունը հաճախ վիճահարույց է եղել, ինչը պատճառ է եղել  նաև կոռուպցիոնդրսևորումների: ԴԱՀԿ ծառայությունը շարունակել է դրսևորել անգործություն պե­տա­կան մարմինների նկատմամբ՝ պաշտոնատար անձանց կողմից վճռի պահանջները չկատարելու դեպքերում:
  • ·           Քաղաքացիական կացության ակտերի գրացման (այսուհետ` ՔԿԱԳ) մարմինները, ԴԱՀԿ ծառայությունը, պետական ռեգիստրի գործակալությունը որոշ դեպքերում շարունակել են քաղաքացիներից ապօրինաբար պահանջել պարտադիր նո­տա­րական վավերացմամբ լիազորագրեր, ինչը հա­կա­սում է «Վարչարարության հի­մունք­­ների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածին:
  • ·           Որոշ դեպքերում ՔԿԱԳ մարմիններում շարունակել են քաղաքացիներից պահանջել օրենքով ոչ պարտադիր փաստաթղթեր (հիմնականում ամուս­նու­թյուն­ների գրանցման, անվան, ազգանվան փոխման դեպքերում):Բացի այդ, ՔԿԱԳ գործակալության մի շարք բաժիններում ցածր է եղել բնակ­չու­թյանը տրամադրվող ծառայությունների որակը, մասնավորապես՝ չնորմավորված աշ­խա­տան­քային գրաֆիկ, անհարկի հերթերի ստեղծում և այլն, որոնք պատշաճ կերպով հսկողության բացակայության արդյունք են:
  • ·           Թեպետ պետական ռեգիստրի գործակալությունում ներդրվել է մեկ պատուհանի համակարգ, այնուամենայնիվ, սպասարկող աշխատակիցների թվա­քա­նա­կի ան­բա­վա­րա­րու­թյան պատճառով եղել են մարդկանց կուտակումներ և աշ­խատանքների խառնաշփոթ:
  • ·           Բավարար չի եղել քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) դա­­տա­պարտ­յալ­ն­երին և կալանավորված անձանց տրամադրվող բժշկական օգնությունն ու սննդի որա­կը: Որոշ քրեակատարողական հիմնարկներումարձանագրվել են կոմունալ-կենցաղային ան­բա­վա­րար պայմաններ:
  • ·           Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքներն ընդունելու, տեսակցությունները կազ­մա­կերպելու, խցերը օդափոխելու և այլ դեպքերում առկա են եղել կոռուպցիոն երևույթներ:
  • ·           Քրեակատարողական հիմնարկներում երբեմն սահմանափակվել են ցմահ ազատազրկման դատապարտված ան­ձանց զբոսանքի իրավունքը՝ շաբաթական 7 անգամվա փոխարեն տրա­մադրվել է 2-3  անգամ:
  • ·           Մտահոգիչ է այն, որ ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բացակայել է ՀՀ արդարադատության նախարարության  «Աբովյան» ՔԿՀ-ի մասնագիտացված բուժսպասարկումն ապահովող առանձնացված ստորաբաժանումը,  ինչպես նաև «վերակենդանացման բաժանմունք»:
  • ·           Չնայած Ար­դա­րա­դա­տության նախարարությունը դատական իշխանության համակարգի բարեփոխման նպատակով առաջարկել է երկարաժամկետ ծրագիր, որում ներառված որոշ առաջարկություններ կարող են նպաստել արդար դատաքննության իրավունքի առավել արդյունավետ իրացմանը, այդուհանդերձ, նախարարությունը իրական և բավարար քայլեր չի ձեռնարկել համակարգում առկա արատավոր երևույթները վերացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ բավարար արդյունավետ չի իրացրել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իր իրավասությունը:

 

Ոլորտի դրական զարգացումները

 

  • ·           ՀՀ արդարադատության նախարարությունում ստեղծվել է աշխատակազմի օրինականության վերահսկողության տես­չու­թյու­ն:
  • ·           Նախարարության կողմից համակարգված ձևով կազմակերպվել է քաղաքացիների ըն­­­դու­նելություն, ապահովվել է դիմումներին և բողոքներին պատշաճ ընթացք տալու գործընթացը:  
  • ·           Ստեղծվել են ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների  եվ­րո­պա­կան դա­տարանի որոշումների ուսումնասիրության աշխատանքային խմբեր՝ ներ­պե­տա­կան օրենս­դրությունը նշված որոշումների պահանջներին համապատասխանեցնելու ն­պա­­­տա­կով: Մասնավորապես՝ աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված սահմանադրական դատարանի ո­րո­­շում­ների հի­ման վրա ՀՀ կառավարությանն է ներկայացվել օրենսդրական ակ­տե­րում փո­­­փո­խու­թյու­ն­ներ կատարելու առաջարկներ:
  • ·           Գույքագրվել է 1990-95 թվականների ՀՀ օրենսդրությունը, վերլուծվել և օրենս­դրա­կան նա­խաձեռնության տեսքով առաջարկություններ են ներկայացվել բոլոր շահագրգիռ մար­­մին­ներին:
  • ·           Սահ­մանվել են նոտարի պաշտոնում նշանակվելու, նոտարի թեկնածուների վե­րա­պատ­­­րաստ­­ման նոր կարգ և չափանիշներ, վերանայվել են նոտարական ծառա­յու­թյուն­նե­րի հա­մար սակագները, սահմանվել և հստակեցվել են այդ ծառայությունների համար ֆիքս­ված սա­կագները: Ուսումնասիրվել են արդարադատության նախարարին հաս­ցեա­գր­­ված քա­ղա­քա­­ցիների բողոքները, որոնց հիման վրա տրվել են համապատասխան հանձ­­նա­րա­րա­կան­ներ՝ միաժամանակ ուժեղացնելով նոտարների նկատմամբ վերա­հս­կո­ղությունը:
  • ·           2011թ. ապրիլից իրավաբանական անձանց  պետական ռեգիստրում ներդրվել է  մեկ պատուհանի սկզբունքը,  հնարավորություն է ստեղծվել նաև իրա­վա­բա­նա­կան անձի գրանցումն իրականացնել էլեկտրոնային եղանակով, ընդամենը մի քանի րո­պե­նե­րի ընթացքում, ինչպես նաև տեղի են ունեցել առկա բոլոր ընթացակարգերի պարզեցում, ժամկետների կրճատում:
  • ·           Կրճատվել է ամուսնությունների գրանցման ժամկետը և պահանջվող փաստաթղթերի քանակը, անվան փոփոխման համար դիմումատուի կողմից ներկայացվող փաս­տա­թղ­թե­րի ցանկը, իսկ դեկտեմբերի 1-ից ՔԿԱԳ տարածքային մարմիններն աշխատանքներն իրա­կա­նաց­րել են էլեկտրոնային կառավարման նոր համակարգով:
  • ·           Քրեակատարողական հիմնարկներում շարունակվել են վերանորոգման և հիմ­նա­նո­րոգ­­­ման աշխատանքները, ավելացվել են երկարատև տեսակցությունների համար նա­խա­­­տես­ված սենյակների քանակը, որոշ քրեակատարողական հիմնարկների բուժկե­տե­րը վե­րա­զին­վել են նոր սարքավորումներով, ինչպես նաև հատկացվել են բավարար չա­փով դե­ղո­րայք­ներ:
  • ·           Ավելացել է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի մասնաճյուղերի ար­տա­դրա­կան, գյուղատնտեսական և հացաթխման արտադրամասերում աշխատանքներ իրա­կա­նաց­նող դատապարտյալների թվաքանակը՝ 2010թ. 236-ի փոխարեն հասել է 271-ի:

 

Կարեն Անդրեասյան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031