Լոնդոնի ակումբը սպասում է իր կենտրոնական պաշտպան Լորան Կոսյելնիի բուժզննման արդյունքներին, որի պատճառով հարկադրված բաց է թողել «Ասթոն Վիլայի» հետ շաբաթ օրը կայացած հանդիպումը:
Ամբողջ շաբաթվա ընթացքում Ֆրանսիայի հավաքականի անդամն առողջության հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել: Սակայն այդ առավոտ արթնացել է ծնկի սուր ցավերով: Շուտով պարզ է դարձել, որ նա այդ օրը չի կարող մտնել «Էմիրեյթս» ստադիոն: Ցավի պատճառն ամենայն հավանականությամբ ֆուտբոլիստի՝ անհարմար դիրքով քնելն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ