Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են կնոջ այրված դին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 26,2012 10:43

Այսօր` մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 05.42-ին քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  օպերատիվ կառավարման կենտրոն, որ Տիչինայի փողոցի 4-րդ նրբանցքում տուն է այրվում:

Շտապ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 և թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Հասնելով դեպքի վայր` քանի որ այրվում էր սեփական տուն և կար լուրջ վտանգ, որ հնարավոր է` կրակը տարածվի նաև հարևան տների վրա, դեպքի վայր են ժամանում լրացուցիչ մարտական հաշվարկներ:

Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, ինչպես նաև 1-03 և 1-04 ծառայությունների համապատասխան աշխատակիցները:

Հրշեջներին օգնում էին նաև հարևանները:

Հրշեջներին հաջողվում է ժամը 06.35-ի սահմաններում մեկուսացնել հրդեհը, իսկ արդեն 8.30-ին այն արդեն մարված էր:

Նշված տունը Տիչինայի փողոցի 15/1 տունն է, և կրակը մարելուց հետո հրշեջներն ու ոստիկանները տան մեջ, որը լիքն էր կուտակված աղբով, հայտնաբերում են 44-ամյա Անահիտ Ասատրյանի այրված դին:

Դեպքի վայրում էին գտնվում ՓԾ պետ, գեներալ-մայոր Վաչիկ Նիկողոսյանն ու Երևանի փրկարար վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը:

Հարևանները պատմում էին, որ եթե հրշեջները ժամանակին չհասնեին, ապա կրակը տարածվելով վառելու էր մի քանի տուն:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

PrevPhoto
NextPhoto

 Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031