Էրոտիկան ասես ուղեղի մարզանք լինի: Ըստ Pulsplus.ru-ի նման եզրակացություն են արել գիտնականները: Նրանք պարզել են, որ էրոտիկ լուսանկարներ դիտելը ակտիվացնում է ուղեղի որոշ հատվածներ եւ խթանում, որ գլխուղեղն ավելի եռանդուն աշխատի: Ստացվում է` «բաց » լուսանկարները ինտելեկտուալ գործունեության հրաշալի կատալիզատոր են: Մերկ մարդու լուսանկարը մեր ուղեղը վերլուծում է 20 վայրկյանի ընթացքում, իսկ հագնված մարդունը` ավելի երկար: Գիտնակաները գտել են նաեւ, որ էրոտիկա դիտելը բարելավում է մարդու հիշողությունն ու մտածողությունը, հանում ուղեղի հոգնածությունը, դրա համար էլ խորհուրդ են տալիս հաճախ զբաղվել ուղեղի նման «մարզանքով»: