Սերիս անունով 10 ամսական աղջնակին` բիտանական Նյուպորտ քաղաքից, բժիշկները բուժում են վիագրայի ամենօրյա մեծ չափաբաժնով: Նրա ծնվելուց հետո մասնագետները պարզել են, որ երեխայի մոտ բացակայում է փայծախը, նա ունի սրտի անբավարարություն, նյութափոխանակության եւ մարսողության հետ կապված խնդիրներ: Այդ ամենի պատճառով արյունը սրտից դանդաղ է մղվում անոթներ, եւ արյան մեջ չափազանց շատ ածխածնի երկօքսիդ է արտազատվում: Արյան դանդաղ շրջանառությունն էլ կյանքի համար վտանգավոր է: Ըստ Pulsplus.ru-ի, բժիշկները ստիպված են աղջնակին վիագրայի թերապիա նշանակել, ինչը լավացնում է արյան շրջանառությունը: Մասնագետները համոզված են, որ միայն այս մեթոդով կարելի է երեխային ապրեցնել մինչեւ 5 տարի, որից հետո նոր թույլատրվում է համապատասխան վիրահատություն կատարել: