Պարզվում է՝ սերը իսկապես տաքացնում է մարմինը. նման եզրակացության են եկել Հոնկոնգի գիտնականները: Ըստ Pulsplus.ru-ի, մասնագետները կամավորներ են ընտրել իրենց փորձարկումների համար ու մի մասին առաջարկել ֆիլմ դիտել ցուրտ սենյակում, մյուսներին` ջեռուցվող: Ցուրտ սենյակներում նստածները խնդրել են ցուցադրել են սիրո մասին ֆիլմեր, ռոմանտիկ մելոդրամաներ եւ դիտումից հետո դադարել են մրսել, տաք սենյակում նստած կամավորները այլ ժանրի ֆիլմեր են նախընտրել:
Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սերը ասոցացվում է ոչ միայն հոգեկան, այլեւ ֆիզիկական ջերմության հետ: Այդ է պատճառը, որ ցուրտ օրերին մարդիկ ցանկանում են տաքանալ ամենատարբեր միջոցներով, դիմելով ընդհուպ սեքսի «օգնությանը »: