Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առավոտյան ժամը 8.00-ի սահմաններում 34-ամյա Արսեն Բարսեղյանը, վարելով «Սամանդ» մակնիշի 10 ՏՍ 837 համարանիշի ավտոմեքենան, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին՝ Ջրաշեն գյուղի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի տուգանային հրապարակ: