Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախագծի սկզբում մտածում էի, որ եթե Մուրադն ու Ժաննան հայտնվեն եզրափակչում, սենսացիա կլինի». հայտնի է «Պարահանդես» նախագծի հաղթող զույգը

Մարտ 25,2012 15:46

«Շանթ» հեռուստաընկերության «Պարահանդես» նախագծի 2-րդ եթերաշրջանի 4 ամիս տևած հետաքրքիր և գեղեցիկ պայքարը մոտեցավ իր ավարտին: Եզրափակիչ փուլում  Մուրադ և Աղավնի, Ժաննա և Պետրոս  զույգերից՝ հեռուստադիտողը իր նախապատվությունը տվեց վերջինին: Ինչպես նշում է ժյուրիի անդամներից Վարդուհի Ալեքսանյանը` Ժաննայի հաղթանակը ակնկալում էր և ավելացնում է. «2-ն էլ հաղթեցին այն պահին, երբ միասին պարեցին»: Իր համար եզրափակիչ հասած զույգերն առանձնանում են նրանով, որ թե’ Ժաննան, թե’ Մուրադը ծնողներ են. «Նախագծի սկզբում մտածում էի, որ եթե 2-ն էլ հայտնվեն եզրափակչում, սենսացիա կլինի»: Վարդուհին հիշում է, երբ բոլոր զույգերը նոր էին սկսել պայքարը, չէին կարողանում կանգնել կոշիկների վրա, տիրապետել հագուստին. «Սակայն նախագծի կեսից զույգերի մեջ միանգամից աճ նկատվեց: Համարյա արհեստավարժին հավասար պարում էին: Եզրափակիչ հասած մասնակիցները այն մակարդակի են, որ Մուրադը պարում էր բոլոր տղաների հետ և չէր նկատվում` ով է պարողը, ով` սկսնակ պարողը»:
Ժաննային և Պետրոսին շնորհավորում էին բոլորը, իրենք էլ դժվարանում էին նկարագրել այն ամենը, ինչ զգում էին հաղթողի անունը հայտարարելիս: «Այդ պահին Պետրոսին ասում էի` չեմ հասկանում` ի՞նչ եմ զգում: Զգում էի, որ պետք է անակնկալ լինի: Անհամբեր սպասում էի»,-պատմում է Ժաննան: Պետրոսի համար էլ, ինչպես ասում է ինքը, այդ պահը մի քիչ անդուր էր: Ժաննան հիշում է, որ նախագծի սկզբից մինչև ավարտը դժվարություններ շատ են եղել, բայց դրանք հաղթահարելով՝ հասել են եզրափակիչ. «Հեռուստադիտողը այդ դժվարությունների մասին չպետք է իմանար և տեսներ»: Իսկ թե ինչի շնորհիվ այս զույգը հասավ եզրափակիչ փուլ, Ժաննայի պատասխանը կարճ է և կոնկրետ՝ միայն աշխատանքի:

Այս ամիսների ընթացքում տարբեր ոճի պարերով են հանդես եկել, զարմացրել շատերին, երբեմն էլ՝ իրենց: Ժաննան խոստովանում է, որ եղել են պարեր, որ չի հավատացել, որ կարող են պարել, բայց ստացվել է: Իր ներկայացրած ամենասիրելի պարը դժվարանում է հիշել. «Ամեն մեկն իր արժեքն ունի իմ համար: Մենք սկզբից մինչև վերջ, կարծում եմ, շատ հետաքրքիր պարեր ենք ներկայացրել»,- ասում է նա:
Ժաննայի զույգը՝ Պետրոսը, նաև Մուրադին է հաղթող համարում. «Այսօր հաղթեցին Ժաննան և Մուրադը, իսկ ես ու Աղավնին պարզապես օգնում էինք նրանց»: Ինչպես ասում է՝ երկուսն էլ շատ տաղանդավոր դերասան են. «Շատ հաճելի էր նրանց հետ աշխատելը»: Թե նախագծի ավարտից հետո ի՞նչը կհիշի հաղթող զույգը, Ժաննան պատասխանում է. «Այն ամենը, ինչ տեղի ունեցավ ինձ հետ, ինքը ինձ հետ ապրելու է, մնալու է իմ հիշողության մեջ»: Պետրոսն էլ ավելացնում է. «Այս ընկերությունը, այս անկեղծ շնորհավորանքները»:

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031