Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (CPJ) կոչ է արել Թուրքիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ հետապնդումները, ինչպես նաեւ հետաքննել Ահմեդ Շիքի եւ Նադիմ Շեների հասցեին հնչեցվող սպառնալիքները։
Երկու լրագրողներն էլ մեղադրվում են ընդհատակյա «Էրգենեկոն» ցանցի հետ առնչություններ ունենալու մեջ։ Փորձագետներից շատերը, սակայն, կարծում են, որ հետապնդումների իրական պատճառը լրագրողների մասնագիտական գործունեությունն է։
Շեները վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում է Հրանտ Դինքի սպանության հետաքննությամբ, եւ առաջիններից մեկն էր, որ խոսեց այդ հանցագործությանը պետական պաշտոնյաների ներգրավվածության մասին:
«Ազատություն» ռադիոկայան