Ռուս բիզնեսմեն Դմիտրի Ռիբոլովլեւը, որ անցած տարվա դեկտեմբերին ձեռք է բերել «Մոնակո» ֆուտբոլային ակումբի ստուգողական փաթեթը, ակումբի ֆուտբոլիստների համար սահմանել է Ֆրանսիայի առաջնություններում ամենաբարձր խրախուսական պարգեւավճարները:
Ֆրանսիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մոնակոյի» ֆուտբոլիստները յուրաքանչյուր հաղթանակի համար ստանում են 5 հազար եվրո դրամական խրախուսանք, որը հազար եվրոյով ավելի է, քան ստանում են էլիտար դիվիզիոնի առաջատար ՊՍԺ-ի խաղացողները: Ի դեպ, «Պարի Սեն Ժերմենի» սեփականատերը Քաթարի մի ընկերություն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ