Մոսկվայում ընթանում է թենիսի $25 հազար մրցանակային ֆոնդով կանանց մրցաշար, որտեղ գերազանց է հանդես գալիս ռուսաստանաբնակ հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը:
Մասնակցելով թե մենախաղերին եւ թե զուգախաղերին՝ նա հաղթահարել է բոլոր արգելքները եւ մտել եզրափակիչ: WTA-ի վարկանիշային ցուցակի 561-րդ հորիզոնականն զբաղեցնող մարզուհին այստեղ էլ հաջողության հասնելու դեպքում անմիջապես կբարձրանա մոտավորապես 170 կետով:
Ցավոք, Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը վնասվածքի պատճառով ոչ միայն չի մասնակցում մոսկովյան մրցաշարին, այլեւ բաց է թողնելու առաջիկա մի քանի շաբաթների մեկնարկները: Անին ներկայումս WTA ցուցակի 530-րդ համարն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ