Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրատարածքներում արդեն ֆինանսական հրավառություն է սկսվել

Մարտ 24,2012 23:06

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ԱԺ ընտրություններին կմասնակցի Առաջադիմական կոմունիստական կուսակցության հետ՝ «Կոմունիստների հաղթանակը,  ժողովրդի հաղթանակն է» կարգախոսով: Առաջիկա ընտրություններից  գլխավոր կոմունիստ Ռուբեն Թովմասյանը մեծ ակնկալիքներ ունի՝ ընտրողների ձայների 15-17 տոկոսը իրենցն է լինելու:

«Եթե կոմունիստները լինեն խորհրդարանում, այ այդ դեպքում մի քանի աստիճանով կբարձրանա խորհրդարանի վարկանիշը, վարվելակերպը, քննարկվող հարցերը, կսկսի աշխույժ քննարկում , որ մենք բերում ենք 70 տարիների մեր ժողովրդի տվածը: Թե չէ, եթե մարդը պիտի գնա քնի,  5-ի տեղն էլ մեկ  կոճակ սեղմի, դա արդեն չեղավ…»,- Aravot.am-ին ասաց Հայաստանի կոմունիստկան կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ դժգոհելով, որ այդպես էլ իրականություն չդարձան քաղաքական ուժերի հայտարարությունները. «41 ընտրատարածքներում արդեն ֆինանսական հրավառություն է սկսվել: Հետո էլ հայտարարում  էին ՝ բիզնեսմեններ չեն լինի»:

Նրա խոսքերով, վերջին 20 տարիներին գործող կուսակցություններին պատասխանատվության կանչելու ժամանակն է. «20 տարի է ժողովրդավարություն  են գոռում: Ի՞նչ ժողովրդավարություն ենք ստացել, որ ժողովրդավարների վարած քաղաքականության հետեւանքով  մարդիկ փախչու՞մ են երկրից, գործազրկություն, մարդկանց նկատմամբ վերաբերմունքը..  սրա՞նք են  ժողովրդավարական երկրի սկզբունքները: Այնպես որ բոլոր կուսացությունները, որ 20 տարի այստեղ են,  պետք է պատասխան տան այդ 20 տարիների համար, թե  ինչու է երկիրը հասել այս վիճակին»: Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական  ցուցակի քննարկումներին, թե ոչ մի փոփոխություն չկա, հին դեմքերով են նոր խորհրդարան մտնելու, պարոն Թովմասյանը ծիծաղելով հարցրեց՝ բա Շուշան Պետրոսյանը երիտասարդ չէ՞, հետո էլ հավելեց, որ չի ուզում  ուրիշների ցուցակները քրքրել:

«Հավատանք, որ փոխենք» ՀՀԿ կարգախոսի մասին էլ գլխավոր կոմունիստը կարծիք հայտնեց, թե « Կառավարող կուսակցությունը հուսալի կարգախոս պիտի ընտրի: Իրենց կարգախոսի ընտրությունը ցույց է տվել վերջին 20 տարիները »:

Վերջում էլ նորից կրկնեց, որ ոչ ընտրություններից առաջ, ոչ էլ հետո չեն բանակցելու ոչ մի քաղաքական ուժի հետ. « Չենք բանակցել, չենք էլ բանակցելու, որովհետեւ այն ուժերը, որ երկրում թելադրում են  տնտեսական ու քաղաքական  կյանքը, իրենց ձախողումներն արդեն 20 տարի ցույց են տվել»:  

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031