Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունների ժամանակ պետք է ընդգծվի ոստիկանության վերքաղաքական ու վերկուսակցական բնույթն ու գործունեությունը»

Մարտ 24,2012 22:58

Մարտի 23-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառույցի գործառույթներն ու խնդիրները Ազգային ժողովի ժողովի ընտրությունների շրջանում: Ըստ ոստիկանության կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրության՝ «Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև ընտրական ցուցակների պատրաստման, ճշգրտման և ամբողջացման խնդիրը, որի իրականացումը նույնպես ոստիկանության իրավասության շրջանակում է:

Վլադիմիր Գասպարյանը օպերատիվ շտաբի անդամներին հրահանգեց առանձնակի ուշադրություն դարձնել ընտրությունների շրջանում հասարակական կարգի պահպանմանը՝ ընդգծելով, որ ոստիկանությունը պետք է գործի բացառապես օրենքի և օրինականության սահմաններում:

Համապատասխան ոլորտների պատասխանատուները ներկայացրին կատարված աշխատանքն ու առաջիկա խնդիրները: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց խնդիրները պարզաբանել բոլոր ծառայողներին՝ ավագ սպայակազմից մինչև շարքային, վերստին կարևորելով յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունը:

Ոստիկանության խնդիրը օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է, իսկ ընտրությունների ժամանակ պետք է ընդգծվի ոստիկանության վերքաղաքական ու վերկուսակցական բնույթն ու գործունեությունը. Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին հրահանգեց առաջնորդվել բացառապես այս սկզբունքով:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուներից հստակ ու համագործակցված աշխատանք՝ նշելով, որ ոստիկանությունը համագործակցություն է առաջարկում նաև քաղաքական ուժերի նախընտրական շտաբներին՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով ապահովել արդար ու թափանցիկ համապետական ընտրություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031