Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդներին կարող են պատասխանատվության կանչել կարծիք հայտնելու համար

Մարտ 24,2012 22:51

Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում քննվեց «Ընտրությունը քոնն է» հ/կ-ի դիմումը, որով կազմակերպությունը մտահոգություն էր հայտնել դիտորդների անկողմնակալ գործունեության առումով: Մտահոգությունը, մասնավորապես վերաբերում էր  դիտորդական առաքելության իրականացմանն առնչվող դրույթի բացակայությանը , որով երաշխավորվում է ր դիտորդների առանց ներազդեցությունների, անկողմնակալ գործունեությունը:

Ընտրությունների ընթացքի եւ ամփոփման վերաբերյալ կարծիք հայտնելու համար պատասխանատվության չենթարկելու օրենսդրական դրույթը փոփոխված օրենսգրքում մշտապես եղել է «Ընտրական օրենսգրքի» հոդված 31-ի 6-րդ կետով, ինչը 2011-ին ԱԺ վերջին ընթերցմամբ՝ առանց լուրջ քննարկումների, մեխանիկորեն հանվել է:

Նշված գրությամբ, կազմակերպությունը հանձնաժողովից խնդրում էր սահմանել իրավական նորմ, որով կլրացվի ՀՀ ընտրական օրենսգիրքը:

ԿԸՀ-ն, սակայն, մերժեց կազմակերպության դիմումը՝ հիմք ընդունելով այն, որ նշված գործառույթի իրականացման համար ԿԸՀ իրավասությունները հստակ սահմանված են ընտրական օրենսգրքով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031