Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում` դեպի Կիլիկիա տանող ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ 520» մակնիշի 10 ՏՕ 848, «ԲՄՎ» մակնիշի 30 ԼՕ 221 համարանիշի և «Լեքսուս» մակնիշի 16 ՍԼ 674 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի վայրից, ըստ նախնական տեղեկությունների, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:
Կարդացեք նաև
Վթարի հետևանքով «Լեքսուսը» բախվել է հաստաբուն ծառին: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ:
Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:
ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ են բացում խցանված ճանապարհը, քանի որ հետաքրքրասեր քաղաքացիներ են հավաքվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` պարզելու համար հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունները: