Ըստ sky-lady.ru-ի, մի քանի պատճառ նյարդայնացնում է տղամարդկանց անկողնում.
Առաջինը կանանց ամաչկոտությունն է կամ պասիվությունը, ինչ կարող է տառացիորեն գժվեցնել զուգընկերոջը: Նրան ափերից կարող է հանել նաեւ այն, եթե կինը սեքսի ժամանակ ուղղակի լուռումունջ պառկում է մեջքի կամ կողքի վրա ու պարտականություն կատարում:
Երկրորդ «դժբախտությունը» ամեն ինչ նախապես ծրագրի համաձայն կատարելն է` քնելուց առաջ, նույն անկողնում` նույն մեծ ծածկոցի տակ: Դա ուղղակի տաղտկալի է, զոռ տվեք երեւակայությանը եւ մի օր էլ սիրով զբաղվեք օրը ցերեկով, դիցուք` խոհանոցում:
Կարդացեք նաև
Երրորդ բանը, որ զայրացնում է տղամարդկանց` սկզբում մերժելը, հետո տեղի տալը, ամենավերջում նրա գրկում խեղդվելն է: Նրանք մտածում են` իբր ինչ, բայց չեն բարձրաձայնում: Մի խոսքով հարգելի տիկնայք, արքայադուստրեր եւ թագուհիներ` կորչեն բոլոր կարծրատիպերը, կեցցե ակտիվությունը:
Չորրորդ` չարժե ամեն անգամ անջատել լույսն ու միացնել մեղմ երաժշտություն, մանավանդ լույսը հաճախ օգնում է սեքսին: Լույսի ներքո սիրելիի մարմինը մինչեւ վերջ ճանաչելը էլ ավելի հաճելի է:
Հինգերորդ` ինչպես լռությունը սեքսում, այնպես էլ անիմաստ խոսել-ծիծաղելը , անիմաստ մեկնաբանություններ անելը եւս հակացուցված են սիրով զբաղվելուն: Չի կարելի նաեւ շեղվել բուն գործից, օրինակ նեղսրտել` թու, եղունգս կոտրվեց, պատասխանել հեռախոսազանգերի` մամ ես լավ եմ, Ձեզ մոտ ինչ կա-չկա:
Վեցերորդ` չի կարելի օրգազմ ձեւացնել: Եթե գնահատում են զուգընկերոջ ասպետությունը, ուրեմն չարժե նրա մոտ դերասանություն անել, թեկուզ հանուն այն բանի, որ տղամարդն իրեն անկրկնելի զգա: