Дни.ру-ի հաղորդմամբ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին երկու տարով պայմանագիր է կնքել աշխարհահռչակ Oriflame ընկերության հետ: Ըստ պայմանագրի` Կանդելակին երկու տարվա ընթացքում պետք է նկարահանվի ընկերության գովազդային հոլովակներում եւ մասնակցի ընկերության կազմակերպած տարբեր հանդիսություններին: vedomosti.ru-ի փոխանցմամբ, հոնորարը կազմել է 2 միլիոն ամերիկյան դոլար: Այս հոնորարի շնորհիվ Թինան կդառնա ռուսական շոուբիզնեսի ամենաշատ վարձատրվող դեմքը:
Անդրանիկ Ջալալյան