Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն այսօր արձանագրել է, թե ինչպես է «Մերսեդես G 500» մակնիշի 77 ԼՍ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկում խախտում երթևեկության կանոնները: Ի դեպ, ավտոմեքենայի դիմապակուց էլ բացակայում էր ԱՊՊԱ կտրոնը:
Գ.Շամշյանը հայտնում է, որ նշված ավտոմեքենան սպասարկում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին:
Կարդացեք նաև