Աֆղանստանում անզեն գյուղացիների սպանած ամերիկացի 38-ամյա զինվորականի դեմ ներկայացվել է մարդասպանության 17 եւ մահափորձի 6 մեղադրանք։ Սակայն դատը կարող է սկսվել երկու տարի հետո։
Ամերիկյան բանակում 11 տարի ծառայած սերժանտ Ռոբերտ Բեյլսին մեղադրանքների մասին պաշտոնապես հայտնել են Ֆորթ Լիվենուորթի ռազմական բանտում։
Հիշեցնենք, որ Բեյլսն աֆղանստանցի 8 երեխաների ու 9 մեծահասակ մարդկանց էր սպանել գիշերային մթի պայմաններում նրանց տների վրա հարձակումներ իրականացնելով։
Նրա պաշտպանները շեշտում են, որ Բեյլսը, մինչեւ Աֆղանստանում ծառայելը, երեք անգամ ուղարկվել է Իրաք։ Իրաքում 2Օ1Օ թվականին ստացել է ուղեղի վնասվածքներ, իսկ անմեղ գյուղացիների ջարդն իրականացնելու նախորդ օրը՝ տեսել, թե ինչպես է պայթել իր զինակիցներից մեկի ոտքը։
Բեյլսին սպասվում է մահվան դատավճիռ։ Սակայն ԱՄՆ-ի զինված ուժերն անցած 5 տասնամյակների ընթացքում ի կատար չի ածել մահվան եւ ոչ մեկ դատավճիռ։
«Ամերիկայի Ձայն»