Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Մինսկի գործընթացի քսանամյակի կապակցությամբ

Մարտ 24,2012 18:37

20 տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության Արտգործնախարների Խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյանհիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձեւավորվեց Մինսկի խումբը եւ նրա համանախագահությունը, որի առաքելությունն է բանակցություններիմիջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, հասնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Մինսկի խմբի համանախագահությունն՝ ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի, միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատունեցող ղարաբաղյան հիմնախնդրով զբաղվող միջնորդական միակ կառույցն է:

Մինսկի խմբի համանախագահները կարեւոր ներդրում ունեն զինադադարի պահպանման, հակամարտության գոտում լարվածության թուլացման, կողմերի միջեւբանակցությունների շարունակման եւ հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքների մշակման գործում: Համանախագահները արդյունավետ համագործակցում ենհրադադարի պահպանման գործում եւս կարեւոր դերակատարություն ունեցող  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

Եռանախագահների ջանքերի շնորհիվ մշակվեց սկզբունքների եւ տարրերի ամբողջությունը, որպես հիմք հիմնախնդրի կարգավորման համար եւ որոնք արտացոլվեցինՆախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից Մեծ Ութնյակի լ’Աքվիլայի, Մուսկոկայի եւ Դովիլի գագաթաժողովների շրջանակներում կատարված համատեղհայտարարություններում:

ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների կողմից լիակատար աջակցություն վայելող Ռուսաստանի Նախագահի հետեւողական ջանքերը, որոնք ուղղված էին հիմնարարսկզբունքների վերաբերյալ կողմերի դիրքորոշումների մոտեցմանը, որոշակի արդյունք տվեցին:  Սակայն, չնայած միջազգային հանրության ակնկալիքներին եւ Հայաստանիկառուցողական դիրքորոշմանը, Նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ Կազանում կազմակերպված հանդիպումը բեկումնային չեղավ:

Եթե մինչ այսօր չի հաջողվել բեկում արձանագրել հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ապա ոչ այն պատճառով, որ համանախագահների կողմից այդուղղությամբ պակաս ջանքեր են գործադրվել, այլ կողմերից մեկի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որը հաջորդաբար մերժում է համանախագահների կողմիցարվող առաջարկները, որը չի հրաժարվում հիմնահարցը ուժի կիրառմամբ լուծելու պատրանքից, չի ցանկանում ուղիղ բանակցել հակամարտության բուն կողմի՝ ԼեռնայինՂարաբաղի հետ:

Հայաստանը, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը,  բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի, կողմից գործադրվող շարունակական եւ հետեւողական ջանքերը եւ համոզված է, որ հենցայս ձեւաչափով իրականացվող միջնորդական ջանքերի շնորհիվ  հնարավոր կլինի հասնել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031