Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ կանանցից են խուսափում տղամարդիկ եւ կնամոլ տղամարդկանց մասին

Մարտ 24,2012 18:35

Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ: Ճիշտ է` առաջիններին երբեմն խեղդում են, բայց լքում են հազվադեպ:
Հաճախ կանայք հուսահատվում են ու բողոքում, որ իրենց խաբել են, սեր խոստացել ու լքել: Սակայն քչերն են գիտակցում, որ դրանում կա նաև իրենց մեղավորությունը: Հոգեբան Աննա Վարդանյաննը սրա վերաբերյալ ասում է. «Տղամարդիկ սիրում են արկածախնդիր, շփվող ու կրքոտ կանանց, բայց ոչ անբարո: Նրանք ատում են սառը վերաբերմունքը, այդ իսկ պատճառով էլ խուսափում են «քար սիրտ» կանանցից: Հոգեբանը նաև հավելում է. «Երբեմն կինը հենց սկզբից էլ գիտի, որ տղամարդը պատրաստ չէ իր հետ լուրջ հարաբերությունների, բայց նա կանգ չի առնում, մտածում է, թե ինքը կարող է «հեղափոխել» տղամարդուն, այնինչ կնամոլները գրեթե երբեք չեն փոխում իրենց մտադրությունը»: Հոգեբանի խոսքով ` նման տղամարդիկ ռոմանտիկ ու արտիստիկ են, կարողանում են համոզել կանանց, որ սիրում են նրանց, առանց նրանց չեն կարող ապրել: Իրականում կնամոլի համար կինը միայն «որս» է, որին հասնելուց հետո կորցնում է հետաքրքրությունն ու սկսում նոր որսը: Սակայն ինչպես ասում է Վարդանյանը, նա ևս մտավախություն ունի. երբ կինը չի տալիս իր համաձայնությունը, ընկնում է հուսահատության գիրկը: «Ես երբեք լուրջ հարաբերություններ չեմ ունեցել, բայց արկածներ`շատ-շատ: Հավանածս աղջկան գրավելու համար նախ նվերներ եմ նվիրել , անանուն բացիկներ թողել, դրանով փորձել եմ իր մեջ էլ հետաքրքրություն առաջացնել դեպի իմ անձը: Ինձ շատ էր դուր գալիս, որ ձևեր էր թափում, ինչքան դժվար էի նրան հասնում, այնքան դա ավելի էր հաճույք պատճառում ինձ»,- պատմում է Նարեկն ու խոստովանում` երբ աղջիկը տալիս էր իր համաձայնությունը, հիասթափվում էր ու նրա համար անհասանելի դառնում:
Կան երկու տիպի կանայք` նրանք, ովքեր իշխանություն են ուզում աշխարհում և նրանք, ովքեր իշխանություն են ուզում անկողնում:
«Տղամարդիկ սիրում են սիրում են հպարտանալ իրենց առավելություններով, նաև սիրում են ցույց տալ իրենց գերիշխանությունը կնոջ հանդեպ, գրեթե միշտ իրենց զգում են լիդերներ: Այդ իսկ պատճառով տանել չեն կարողանում հնազանդությունը և անգամ պատրաստ են հրաժարվել իրենց սիրուց»,-ասում է հոգեբանը:
Աստվածային գեղեցկություն ունեցող կինը հաճախ ունի սատանայի բնավորություն: Վարդանյանի խոսքով` այսպիսի կանայք մեծ ուշադրություն են դարձնում իրենց անձին, էգոիստ են ու ինքնասիրահարված: Իրենց ուզածին հասնելու համար գրեթե ամեն ինչ անում են, կարող են սիրաբանել և շատ շուտ հեռանալ: Հենց այդպիսի կանանցից էլ խուսափում են տղամարդիկ: Շատ տղամարդիկ էլ խուսափում են իրենցից տարիքով մեծ կամ շահամոլ ու անբարո կանանցից:
Տղամարդիկ ոչ միշտ են սիրում նրան, ում գնահատում են, կանայք գնահատում են նրան ում սիրում են:
Սանյալ Դուբե

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031