Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մուկուչյանը Սուքիասյանի մասին կհայտնի իր դիրքորոշումը, եթե անհրաժեշտություն լինի

Մարտ 24,2012 18:24

Պատգամավորի թեկնածություն առաջադրած Խաչատուր Սուքիասյանից  ու Էդուարդ Մադաթյանից բացի լիազոր մարմինը  եւս 5 քաղաքացիների՝ վերջին 5 տարում Հայաստանում բնակվելու պահանջին չբավարարող տեղեկանքներ է տվել: Aravot.am—ի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝  խոհանոցային խոսակցություններ համարելով շրջանառվող այն լուրերը, թե գործող պատգամավորներից շատերը, որոնք թեկնածություն են առաջադրել, Խ. Սուքիասյանից ավելի շատ բացակայած կլինեն հանրապետությունից.«Դրանք ընդամենը խոսակցություններ են, եթե լինում են  փաստեր` սահմանված կարգով համապատասխան մարմինները քննության առարկա են դարձնում»:   Նրանից  հետաքրքրվեցինք ի՞նչ դիրքորոշում ունի Խ. Սուքիասյանի ներկայացուցիչ , Փաստաբանների պալատի փաստաբան Արա Զոհրաբյանի դիտարկման վերաբերյալ, թե  բնակության վայր ասելով, նշվում է առավելապես բառը: (Մշտական բնակության հասկացությունը սահմանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 23-րդ հոդվածը, ըստ որի՝ «բնակության վայր է համարվում այն վայրը, որտեղ քաղաքացին մշտապես կամ առավելապես ապրում է»,- Ա.Ս): Ի պատասխան, պարոն Մուկուչյանն ասաց, որ իր դիրքորոշումը չի ներկայացնի. «Ես դրա վերաբերյալ դիրքորոշումս չեմ ասի,  որովհետեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկելու է այդ դիմումը, քննարկման արդյունքում ընդունելու է որոշում: Ես անգամ որպես իրավաբան իմ կարծիքը չեմ ներկայացնի, որ իմ կարծիքով կանխակալ վերաբերմունք չդրսեւորեմ»:

Իսկ  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կայացրած որոշումից հետո, եթե  անհրաժեշտություն լինի, պարոն Մուկուչյանն ասաց, որ այդ դեպքում  կարտահայտի  իր կարծիքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031